Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Վաշինգթոնում ԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահում անցկացվում է հայկական ծագմամբ հայտնի կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդես, որը կշարունակվի մինչեւ 2014թ.-ի ապրիլի 27-ը: Այդ մասին գրում է «Washington City Paper»-ը:
Փարիզ այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի՝ հրաժարական ներկայացրած առաջնորդ Նորվան Զաքարյանի հետ իր հարաբերություններն «հայրական» է անվանել հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» թերթին տված բացառիկ հարցազրույցում:
Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դյատկովո քաղաքում: Ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, որի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիցներից մեկին վիրավորել էին տրավմատիկ զենքից, երկուսը դանակի հարված էր ստացել, եւս երկուսը տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել:
Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին եւ առողջություն մաղթել:
Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին  տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային  նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան ...
Հանրությունը չէր հասցրել մարսել թուրքական Today's Zaman պարբերականի միջոցով Անկարայի կողմից Հայաստանին նետված տեղեկատվական պրովոկացիոն խայծը ԼՂ-ին հարակից 5 շրջաննները հանձնելու` Երևանի պատրաստակամության և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին, և արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում Հայաստանին` թոթափել Թուրքիայի հանդեպ ունեցած անվստահությունը: Թե ի՞նչը հիմք ընդունելով`  Հայաստանը պետք է վստահի Թուրքիային, Դավութօղլուն, իհարկե, մոռացել է պարզաբանել: Նա, թերևս, ...
Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Հունվարի 27-ին՝ ժամը 19.00, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայտնի հայազգի սովետական կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւին նվիրված համերգ: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն մեծանուն կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը և կոմպոզիտորի՝ հայտնի և սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։
Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն:
Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին:
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն է եղել։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Թուրքիայի Սիվաս (Սվազ) քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այն Հայոց ցեղասպանութունից հետո վերածվել էր զինանոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, եկեղեցին վերանորոգելու խնդրանքով Սվազի նահանգապետարանի առաջ միջնորդությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: